Օգտագործման Պայմաններ

Օգտվելով Belleange.com  կայքից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ  դրանք մինչ կայքից օգտվելը:

Գաղտնիության Քաղաքականություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Տեղեկությունների Հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
  • Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք IDRAM փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես IDRAM վճարային համակարգերի միջոցով:
  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
  • Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Իրավունք

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

 

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

 

Գրանցում կայքում

Belleange.com -ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:

Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

 

Էլեկտրոնային Նամակներ և Հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ:  Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:

 

Ի պատասխան Ձեր նամակների

Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:

Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:

 

Հղումներ

Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Belleange.com-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք Belleange.com կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով Belleange.com -ում տեղադրված հղումները:

 

Պատվիրված Ապրանքի Վերադարձ Կամ Փոխանակում

Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական փոփոխություններ և ապրանքային տեսքը ,նույնությամբ  առկա են պիտակները  կարող եք վերադարձնել այն 1 օրվա ընթացքում (վճարելով դրա առաքման վճարը)` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:

 

Կայքի Պատասխանատվությունը

BelleAnge կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

 

Առաքում և վճարում

Առաքումը կատարվում է ՀՀ-ում գործող առաքման ծառայություններ տրամադրով կազմակերպությունների միջոցով։ Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում: Առաքումը կատարվում է Ձեր հետ համաձայնեցված ժամին, հեռախոսազանգի կամ սոց․ ցանցի միջոցով պայմանավորվելուց հետո։ Ապրանքը ստանալուց անմիջապես ստուգեք պատվերի ամբողջական լինելը։